ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. Ռուսական արվեստի թանգարանում ցուցահանդես է բացվել ի պատիվ ռուս մեծ նկարիչ Միխայիլ Վրուբելի։ Միջոցառումն իրականացվել է «Մոսկվայի տուն» մշակութային–գործարար կենտրոնի և Հայաստանի ազգային պատկերասրահի աջակցությամբ։
Ռուսական արվեստի թանգարանն առաջին անգամ Հայաստանում մեկ հարկի տակ է հավաքել հեղինակի բոլոր աշխատանքները, որոնք գտնվում են մեր երկրում:
13 աշխատանքներից 9-ը պատկանում են Հայաստանի ազգային պատկերասրահին, 4-ը՝ Ռուսական արվեստի թանգարանի ֆոնդին:
Ստեղծագործությունները բացահայտում են նաև սցենարիստ, քանդակագործ, գրաֆիկական նկարիչ Վրուբելին:
«Այս իրադարձությունը մեզ համար մեծ պատիվ և ուրախություն է, իսկ թանգարանային կյանքի համար` ռուսական մոդեռնի ամենահայտնի ներկայացուցիչներից մեկի աշխատանքները մեկտեղելու հնարավորություն»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Ռուսաստանի թանգարանի տնօրեն Մարինե Մկրտչյանը։
Ցուցահանդեսի համակարգող Վերա Կալչուրինան էլ խոստովանեց, որ նման բարդ նախագիծ թանգարանում դեռ չի իրականացվել: Պատճառն այն է, որ դժվար էր պահպանել օբյեկտիվությունը գլխավոր հերոսի՝ Վրուբելի հանդեպ:
«Սա արվեստասերներին հնարավորություն է տալիս ոչ միայն մուտք գործել Վրուբելի հրաշալի աշխարհ, այլ նաև հաղորդակցվել ռուսական մշակույթի հետ»,- նշեց ցուցահանդեսի համակարգող Վերա Կալչուրինան։
Այցելուները կկարողանան նաև առաջին անգամ տեսնել Լերմոնտովի մահվան 50-րդ տարելիցին լույս տեսած «Բանաստեղծությունների ժողովածուն», որը նկարազարդել են ռուս անվանի 18 նկարիչներ Այվազովսկին, Սուրիկովը, Շիշկինը, Ռեպինինը, Վասնեցով եղբայրները, Պոլենովը, ինքը ՝ Վրուբելը և այլք:
Ցուցահանդեսը կգործի մինչև օգոստոսի 20-ը: