Արցախի իշխանությունները նախատեսում են մի քանի ջրամբարներ կառուցել

Արտակ Բեգլարյանը խոստացավ, որ երեք տարվա ընթացքում ամբողջությամբ կլուծվի խմելու ջրի խնդիրը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. Արցախի իշխանությունները նախատեսում ենք մի քանի ջրամբարներ կառուցել, որպեսզի կառավարեն ջրային ռեսուրսները։ Տեղեկությունը հրավիրված ասուլիսում հայտարարեց ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը։
Նա նշեց, որ 44-օրյա պատերազմից հետո ջրային ռեսուրսների մի մասը անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ։ Այդ կապակցությամբ Արցախի կառավարությունը նախատեսում է մի շարք ծրագրեր իրականացնել ջրամատակարարման հետ կապված խնդիրներն ամբողջությամբ լուծելու համար։

Արցախում ռուս խաղաղապահները երկար են մնալու. Արտակ Բեգլարյան

«Ջրամբարների կառուցմանը զուգահեռ նախատեսում ենք երեք տարվա ընթացքում լուծել բոլոր համայնքներում ջրամատակարարման խնդիրը։ Ստեփանակերտին ջուր մատակարարելու համար լրացուցիչ լուծումներ կտրվեն»,- նշել է պետնախարարը։

Բեգլարյանը հավելել է, որ ուսումնասիրություններ են կատարվում մատակարարվող խմելու ջրի բարձր որակի ապահովման, անորակ ջրի վերահսկման և ռիսկերի նվազեցման ուղղությամբ։ Նա խոստացավ շուտով ներկայացնել կոնկրետ ծրագրեր։

Անցած շաբաթ մամուլում տեղեկություններ հայտնվեցին այն մասին, որ ադրբեջանցիները նախատեսում են փոխել Թարթառ գետի հունը։ Նրանք արդեն իսկ մեծ քանակությամբ ինժեներական տեխնիկա են տարածքում կուտակում։ Նշենք, որ գետի ջրերն առավել արդյունավետ օգտագործելու նպատակով կառուցվել է Սարսանգի ջրամբարը, որն ունի ավելի քան 600 մլն. խմ ծավալ։ Թարթառի հունը փոխելու դեպքում Սարսանգը կարող է ցամաքել։

Շուտով Կարմիր Շուկա-Շուշի ճանապարհից ադրբեջանական կողմն այլևս չի օգտվելու. Բեգլարյան