Արցախի հարավային շրջաններում ևս 2 աճյուն են հայտնաբերել

Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայտնաբերված աճյունների թիվը դարձավ 1590։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik.Արցախի հարավային շրջաններում (Հադրութ, Վարանդա, Ջրական) այսօր իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել և տարհանվել է ևս 2 աճյուն։ Տեղեկությունը հայտնում է Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

«Նախնական տվյալներով` նրանք ռազմական գործողությունների մասնակիցներ են։ Ինքնությունը կպարզվի միայն դատաբժշկական փորձաքննությունից հետո»,– նշված է հաղորդագրության մեջ։

Զոհերի մարմինների նույնականացումն ու ազգակցական կապի պարզումը հասանելի է սեղմ ժամկետներում

Արցախի կորուսյալ տարածքներից 2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում տարհանվել են ռազմագործողությունների մասնակից և քաղաքացիական անձանց 1590 աճյուն։

Արցախի դատաբժշկական փորձաքննության բյուրոյում գրանցվել է 1578 զոհված զինծառայողի մարմին