Ալերգիկ հիվանդություններ ունեցողները ե՞րբ կարող են պատվաստվել կորոնավիրուսի դեմ

Կորոնավիրուսի դեմ պատվաստվելիս բժիշկն անպայման հարցնում է` որևէ բանից ալերգիա ունե՞ք։ Մասնագետը խոսել է ալերգիա ունեցող անձանց պատվաստման մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. Ռուսաստանի բժշկական-կենսաբանական դաշնային գործակալության իմունոլոգիայի ինստիտուտի տնօրեն Մուսա Խաիտովը ՌԻԱ Նովոստիին ասել է, որ ալերգիկ հիվանդությունների դեպքում կորոնավիրուսի դեմ պատվաստումը հակացուցված է սրացման փուլում:

«Եթե խոսենք Covid-19-ի դեմ ալերգիայի և պատվաստումների խնդրի մասին, ապա ցանկացած հիվանդության սրացման փուլում պատվաստումն իհարկե ցուցված չէ», - ասել է բժիշկը:

Կորոնավիրուսի ժամանակ սիրուհու հետ համբուրվելը վտանգավոր է, կամ մի հրաժարականի պատմություն

Խաիտովի խոսքով՝ պատվաստումը հնարավոր է միայն այն ժամանակ, երբ սրացումը հանդարտվի։

Պուտինն ասել է, թե որ դեղամիջոցով է պատվաստվել կորոնավիրուսի դեմ