ՌԱԴԻՈ

Հայաստանը դարձել է իր դաշնակից Ռուսաստանի դեմ գործող աշխարհաքաղաքական շղթայի օղակ

«Իրականում» հաղորդման հեղինակ Արման Վանեսքեհյանի խոսքով` Հայաստանին ներքաշել են իր ռազմավարական դաշնակցի դեմ խաղի մեջ, օրվա իշխանությունների պատճառով։
Sputnik
Հայաստանը դարձել է իր դաշնակից Ռուսաստանի դեմ գործող աշխարհաքաղաքական շղթայի օղակ

Իրականում Ռուսաստանի դեմ աշխարհաքաղաքական խաղը արևմտյան երկրները սկսել են դեռ Արցախում:

Սա առաջին դեպքն է, երբ Ռուսաստանի սահմանին ՆԱՏՕ-ի անդամ երկիրը պաշտոնապես  ներգրավվեց ռազմական գործողություններում: Ո՛չ Դոնբասում, ո՛չ Հարավային Ասիայում մինչ օրս նման բան չէր եղել:

Պարզ է, որ Թուրքիան հեռուն գնացող աշխարհաքաղաքական նպատակներ ունի, դրա համար էլ օգնության ձեռք մեկնեց Ադրբեջանին, չնայած` Անկարան Արցախի հիմնախնդրով երբեք չի էլ տառապել… Իր խնդիրը դա չէ:

Թուրքիայի հավակնոտ ծրագրերն ու Ստամբուլի ջրանցքը. Սև ծովը կլցվի՞ ՆԱՏՕ-ի նավերով

Դեպի Արևելք պանթյուրքիստական առաջխաղացումն է… Փորձում են այնպես անել, որ շատ արագ մինչև Չինաստանի սահմաններ հասնեն:

Այդ նկրտումներն, ի դեպ, Հյուսիսատլանտյան ռազմական դաշինքի համար շատ հարմար են այն առումով, որ իրենք ուժ գործադրելու կարիք չունեն:

Միացյալ Նահանգները, որը ՆԱՏՕ-ի  հիմնական հովանավորն է, ինչպես ասում են «պապան», նման վարքագծով մեկ այլ խնդիր է լուծում: Նախ` Ռուսաստանին հարավից ներքաշում է ծուղակի մեջ` Անդրկովկասից ու Կենտրոնական Ասիայից սկսած, երկրորդ` սկսում է նատոյական Թուրքիայի միջոցով Չինաստանի սահմանները շոշափել:

«Մի ասեք` ինչ անենք». Լավրովը կատակել է Չավուշօղլուի հետ լուսանկարվելու ժամանակ

Չէ՞ որ Վաշինգտոնում այլևս ընդունում են, որ անձամբ իրենք, ամերիկացիները ստիպված են իրենց ուժերը, բոլոր դիվանագիտական ու ռազմական պոտենցիալը կենտրոնացնել Չինաստանի դեմ պայքարում:

Իսկ Ռուսաստանի հետ թող եվրոպացի ու նատոյական զորքերը պայքարեն` սկսած Մերձբալթիկայից ու Դոնբասից, վերջացրած`Սև ծովից ու մեր տարածաշրջանից:

Ի տարբերություն եվրոպացիների` Թուրքիան դեմ չէ փոքր—ինչ դեպի Արևելք շարժվելուն, ասենք`մինչև Աֆղանստան` Չինաստանի սահման: