Բելգիական կործանիչը մխրճվել է Նիդեռլանդների ՌՕՈւ ավիաբազայի շենքի մեջ

Նիդեռլանդների ռազմաօդային ուժերի ավիաբազայում տեղի ունեցած միջադեպի հետևանքով մարդիկ են տուժել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. Բելգիական F-16 կործանիչը Նիդեռլանդների ռազմաօդային ուժերի Լեուվարդեն ավիաբազայում մխրճվել է շենքի մեջ, ինչի հետևանքով երկու մարդ է տուժել։ Օդաչուին հաջողվել է փրկվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Նշվում է, որ ո՛չ հրդեհ է եղել, ո՛չ էլ պայթյուն։ Տեղի ունեցածի պատճառը դեռ պարզ չէ։ Կատարվում է հետաքննություն:

Ռուսական Սու-57-ը կարո՞ղ է ամերիկյան ինքնաթիռներին դուրս մղել զենքի շուկայից

Լեուվարդենը Նիդեռլանդների ռազմաօդային ուժերի ավիաբազան է, F-16-ների երկու բազաներից մեկը։

ԱՄՆ-ն զորքերը դուրս է բերում Մերձավոր Արևելքից․ Իրանն այլևս գլխավոր հակառակորդը չէ