ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. Երևանում հերթական ՃՏՊ–ն է գրանցվել, բայց այս անգամ` կարիճի պատճառով։ Այսօր` ժամը 08։25-ի սահմանում Երևանի բնակիչ Դավիթ Սարուխանյանն իր վարած «Jeep Grand Cherokee» մակնիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարերին, առաջ ընթացել և բախվել թիվ 3 էլեկտրասյանը։ Տեղեկությունը հայտնում է shasmshyan.com–ը։
Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել նշված վայրում ծառայություն կատարող Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողներն ու քաղաքացիները։
Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ամբողջական տվյալները։
Ձորաղբյուր գյուղում ավտոմեքենաներ են բախվել. կա զոհ
Դեպքի վայրում վարորդը ժամանած բժիշկներին հայտնել է, որ երբ ինքը ավտոմեքենան վարելիս է եղել, կարիճը խայթել է ոտքը, ինչից հետո չի կարողացել կառավարել ավտոմեքենան, և տեղի է ունեցել վթարը։
Հայրավանքում տեղի ունեցած սարսափելի վթարից հետո. ՔԿ–ն տեսանյութ է հրապարակել դեպքի վայրից