Ուժային կառույցներում կադրային ջարդ է սպասվում, արդեն անուններ են շրջանառվում. «Ժողովուրդ»

Նշվում է, որ հատկապես ՀՀ քննչական կոմիտեում առաջիկայում աշխատանքից նոր ազատվողներ կլինեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. ««Ժողովուրդ» օրաթերթն իր այսօրվա համարում գրում է, որ առաջիկայում ուժային համակարգում կարդային ջարդ է լինելու։ Թերթի տեղեկություններով` մինչև այժմ այս կամ այն պատճառով իշխանությունների տեսադաշտում գտնված պաշտոնյաները հերթով ազատվելու են աշխատանքից, և նրանց փոխարեն նոր նշանակումներ են սպասվում։

Կադրային ջարդեր լինելու են, մեզ տվեք կադրային ջարդն անելու մանդատը. Փաշինյան

«ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանն ազատվելու է աշխատանքից: Մեզ առայժմ չհաջողվեց պարզել, թե ինչու են Արթուր Մելիքյանին ազատում աշխատանքից, և արդյոք պատճառն ամեն դեպքում նոր աշխատանքն է, թե ոչ։

Սակայն մենք տեղեկացանք, որ ուժային կառույցներում և հատկապես Քննչական կոմիտեում առաջիկայում աշխատանքից նոր ազատվողներ կլինեն, և Մելիքյանը նրանցից առաջինն է»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նշենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաև Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ասել են, որ պատրաստվում են կադրային փոփոխություններ իրականացնել։