Թուրքիան` Միջերկրական ծովում, Ադրբեջանը` Հայաստանում. ԵԽԽՎ–ում զուգահեռներ են տարվել

ՀՀ ԱԺ ԵԽԽՎ պատվիրակության անդամները Թուրքիայի հարցի քննարկման համատեքստում ներկայացրել են Ադրբեջանի զինված ուժերի ներխուժումը ՀՀ տարածքներ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակությունը վեհաժողովի քաղաքական հարցերի հանձնաժողովում բարձրացրել են Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքներ ներխուժելու հարցը։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսում հայտնեց պատվիրակության անդամ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Հովհաննես Իգիթյանը։

Նա նշեց, որ ՀՀ տարածքների նկատմամբ ոտնձգության հարցը բարձրացվել է այն ժամանակ, երբ հանձնաժողովը քննարկելիս է եղել Թուրքիայի կողմից Միջերկրական ծովում ռազմատենչ գործողություններ իրականացնելու խնդիրը։

«Մենք զուգահեռներ անցկացրինք Ադրբեջանի հետ այն տեսակետից, որ Ադրբեջանը ևս նախ ներխուժում է, ապա ասում` եկեք բանակցենք։ Ինչպես Թուրքիայի, այնպես էլ Ադրբեջանի հարցում մեր գործընկերները ԵԽԽՎ–ում հարց բարձրացրին, որ ցանկացած բանակցություն անհնար է, երբ առկա է ռազմական ներխուժում»,– ասաց Իգիթյանը։

Հիշեցնենք` ԵԽԽՎ զեկուցողն իր հայտարարության մեջ արձանագրել էր, որ Ադրբեջանի իշխանությունները չեն ընդունել իրենց երկրում քաղբանտարկյալների առկայությունն ու գործնականում որևէ քայլ չեն ձեռնարկվել խնդրի լուծման ուղղությամբ։

Սահմանների հստակեցումը լինելու է բացառապես մեր հաշվին. ի՞նչ է ստանալու Հայաստանը դրա դիմաց

Ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մայիսի 27-ին ԱԽ նիստում առաջարկեց Ադրբեջանի հետ սահմանին տեղակայել միջազգային դիտորդների, որոնք կներկայացնեն Ռուսաստանը կամ Մինսկի խմբի համանախագահ մեկ այլ երկիր։

Մոտ օրերս ռուս զինվորականները կհաստատվեն Գեղարքունիքից մինչև Սյունիք. Գնել Սանոսյան