Տարածաշրջանային անվտանգության հարցերը քննարկել են Հարությունյանը, Կոպիրկինն ու Գրիշչուկը

Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Կոպիրկինը բարձր են գնահատել հայ-ռուսական դաշնակցային համագործակցության և քաղաքական երկխոսության դինամիկան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանն ու ՀՀ–ում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական համագործակցության հետ կապված հարցեր։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը` հավելելով, որ այսօր կայացել է Հարությունյանի հանդիպումը Կոպիրկինի և ՀՀ-ում ՌԴ դեսպանության պաշտպանության հարցերով կցորդ, գնդապետ Անդրեյ Գրիշչուկի հետ:

Հարությունյանն ու Շոյգուն քննարկել են սահմանային իրավիճակը Սյունիքում և Գեղարքունիքում

«Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ ռազմավարական ու ռազմաքաղաքական համագործակցության հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ խնդիրներ»,–նշված է ՊՆ հաղորդագրության մեջ։

Կողմերը բարձր են գնահատել հայ-ռուսական դաշնակցային համագործակցության և քաղաքական երկխոսության դինամիկան, ինչպես նաև արդյունավետ փոխգործակցությունը պաշտպանական ոլորտում:

«Դեռ սպասել է պետք». Կոպիրկինը` Գեղարքունիքում ռուս սահմանապահների տեղակայման հարցի մասին

Նշենք, որ Հայաստանում ՌԴ ՊՆ ներկայացուցչության ընդլայնման հետ կապված` փոխվել է նաև Անդրեյ Գրիշչուկի պաշտոնը։ Մինչ այս նա զբաղեցնում էր ռազմական և ռազմաօդային կցորդի պաշտոնը: Այժմ նրան փոխարինել է գնդապետ Վյաչեսլավ Կոսովը։

Հարությունյանը շնորհավորել է Գրիշչուկին՝ նոր պաշտոնն ստանձնելու կապակցությամբ:

Հիշեցնենք, որ Վաղարշակ Հարությունյանն ապրիլի 15-ին նույնպես ընդունել էր Սերգեյ Կոպիրկինին: Զրուցակիցները քննարկել էին երկկողմ ռազմական համագործակցությանն առնչվող հարցեր։

Չէի ասի, թե ռուս գործարարները վախենում են Հայաստանում ներդրում անելուց. Կոպիրկին