Ռոմանոս Պետրոսյանն ասել է, թե ովքեր չեն կարող շարունակել ճանապարհն իրենց հետ

Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատարը խորհրդակցություն է անցկացրել, եղել են նկատողություններ, մեկ մարդ էլ ազատվել է աշխատանքից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. «Սևան» ազգային պարկի գործունեության արդյունավետությունը բարձրացնելու խիստ հրամայական կա։ Շրջակա միջավայրի նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ` Սևանա լճի հանրային լողափերի սեզոնի բացմանն ընդառաջ այսօր կայացած խորհրդակցության ժամանակ այս մասին ասել է շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը։

Ոչ թե վենդետա է լինելու, այլ կադրային ջարդ. ԱԽ քարտուղարը պնդում է՝ այդ մանդատը ստացել են

Խորհրդակցությանը ներկա է եղել «Սևան» ազգային պարկի աշխատակազմը։

Նախքան խորհրդակցության օրակարգային հարցերին անցնելը, Պետրոսյանն իր դժգոհությունն է հայտնել նախորդ ամիսներին կատարված աշխատանքների արդյունքների վերաբերյալ և հնչեցրել խիստ գնահատականներ. որոշ աշխատակիցների տրվել են խիստ նկատողություններ, մեկ աշխատակից ազատվել է աշխատանքից։

«Այն մարդիկ, որոնք չեն կիսում «Սևան» ազգային պարկը» ինստիտուցիոնալ առումով կայացնելու, պետության և քաղաքացու շահերի սպասարկման մեր տեսլականը, չեն կարող շարունակել իրենց ճանապարհը մեզ հետ»,-նշել է Պետրոսյանը։

Նրա խոսքով` կատարված աշխատանքների արդյունքների վերլուծությունը ցույց է տվել, որ գործելաոճը, անհրաժեշտ վարչարարության կիրառումը վերանայելու ու փոփոխությունների ենթարկելու կարիք կա։

Կադրային ջարդեր լինելու են, մեզ տվեք կադրային ջարդն անելու մանդատը. Փաշինյան

Նշենք, որ մշակվել է նախագիծ, որով նախատեսվում է իրականացնել 2021 թվականի պետական բյուջեով «Սևանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրում» միջոցառման համար նախատեսված 208,238.5 հազար դրամ գումարի վերաբաշխում։ Նախատեսվում է ձեռք բերել համապատասխան մասնագիտացված մեքենամեխանիզմներ. նախագիծը շուտով կներկայացվի կառավարության քննարկմանը։

Հիշեցնենք` ջրածածկ անտառաշերտի ու ապօրինի կառույցների ապամոնտաժման համար ՀՀ կառավարությունը 2020 և 2021 թվականներին հատկացրել է 208 միլիոնական դրամ։ 2020 թ․ տարեկան ծրագրով նախատեսված էր մաքրել 271 հա ափամերձ տարածք, 2021-ի տարեկան ծրագրով` ևս 371 հա։

Կադրային փոփոխությունները որևէ առնչություն չունեն հասարակական իրական պահանջի հետ