ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. Հուլիսի 1-ից կոմպակտ դասի նոր ավտոբուսներով կգործարկվի համար 97 երթուղին։ Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանը` հավելելով, որ այսպիսով՝ ապահովվեց 100 նոր ավտոբուսներով 9 երթուղիների սպասարկումը։
Մատի ու մատանու արանքում. ինչո՞ւ են ՔՊ-ում դժգոհ Հայկ Մարությանից
97 երթուղին կփոխարինի ավտոբուսային համար 37 երթուղուն: Նոր երթուղու սպասարկումը կիրականացվի 12 միավոր շարժակազմով, ժամը 7:30-ից մինչև 23:00-ն հետևյալ ուղեգծով` Էրեբունու զանգվածից մինչև Նոր Նորքի 1-ին զանգված (Էրեբունու զ/ծ (ս.կ.) - Տիտոգրադյան - Այվազովսկու - Էրեբունու փ-ներ - Արցախի – Տիգրան Մեծի պողոտաներ - Հանրապետության հրապարակ - Ամիրյան փ. - Մաշտոցի - Մարշալ Բաղրամյան պ-ներ - Կասյան փ. - Կոմիտասի պ. - Դ.Անհաղթի - Ռուբինյանց փողոցներ - Գայի պողոտա - Լվովյան փ. - Նոր Նորքի 1-ին զ/ծ):
Հիշեցնենք, որ կոմպակտ դասի նոր ավտոբուսներով արդեն իսկ շահագործվում են թվով 8 երթուղիներ (26, 38, 99, 74, 24, 47, 22, 46):
Նոր Նորք վարչական շրջանում ապօրինի կառույցներ են ապամոնտաժվել. տեսանյութ
Ի դեպ, ավտոբուս պետք է վճարել նստելիս, իսկ մետաղադրամ ընդունող սարքը «վերցնում է» միայն 100 դրամանոցներ։ Եթե չունեք 100 դրամանոց, վարորդը սկզբնական շրջանում կարող է մանրել, բայց խիստ ցանկալի է ունենալ 100-դրամանոցը։ Շուտով կգործի նաև էլեկտրոնային վճարման համակարգ:
Ավտոբուսի սրահը տեսահսկվում է՝ ուղևորների և ընդհանրապես երթևեկության անվտանգության նկատառումներից ելնելով։ Վարորդները հատուկ համազգեստով են, հատուկ հրահանգավորված են երթևեկության ընթացքում չծխելու և հեռախոսով չխոսելու պահանջի մասին։
Երևանի նոր ավտոբուսները Չինաստանից կժամանեն աշնանը. Մարությանը տեսանյութ է հրապարակել