Հորդորել է ընտրել իր նշած դաշինքին և քվեաթերթիկը դուրս բերել. տղամարդը ձերբակալվել է

Քվեարկության գաղտնիությունը խախտելու հատկանիշներով քննչական կոմիտեն հարուցել է քրեական գործ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն քվեարկության գաղտնիությունը խախտելու նոր դեպք է հայտնաբերել։ ՔԿ տարածած հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ երեկ Վարդենիս քաղաքի բնակիչը ոստիկանություն հաղորդում է ներկայացրել, որ ընտրությունների ժամանակ թիվ 21/52 ընտրատեղամասի դիմաց իրեն է հանդիպել նույն քաղաքի 27-ամյա բնակիչը և հորդորել, որ քվեարկի դաշինքներից մեկի օգտին։

Մյուս անգամ չեմ ընտրվի, իմ գլուխը ասֆալտի վրա կջնջխեք. ԱԺ–ն քննարկում է ինքնակամների հարցը

Նա ընտրողին ասել է, որ որպես երաշխիք իր հետ ընտրատեղամասից դուրս բերի իր կողմից նշված համարի քվեաթերթիկը:
Քվեարկությունը կատարելուց հետո նա հանդիպել է 27-ամյա տղամարդուն և ցույց տվել տեղամասից դուրս բերած քվեաթերթիկը:

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով (քվեարկության գաղտնիությունը խախտելը) հարուցվել է քրեական գործ, որը ընդունվել է վարույթ:

Քրեական գործի նախաքննության ընթացքում Վարդենիս քաղաքի բնակչի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է չհեռանալու մասին ստորագրությունը, վերջինս հարցաքննվել է որպես կասկածյալ: Իսկ 27-ամյա տղամարդը ձերբակալվել է՝ քվեարկության գաղտնիությունը խախտելու կասկածանքով:

Ռոբերտ Քոչարյանը մեկուկես տարուց նոր խորհրդարանական ընտրություններ է կանխատեսում