Ֆուտբոլիստ Կոկորինի եղբայրն ու նրա հայ ընկերը ձերբակալվել են Մոսկվայում ծեծկռտուքի համար

Նշենք, որ ֆուտբոլիստի եղբայրն ու իր հայ ընկերը նախկինում էլ են հայտնվել իրավապահ մարմինների տեսադաշտում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի - Sputnik. Հայտնի ռուս ֆուտբոլիստ Ալեքսանդր Կոկորինի եղբայրը`Կիրիլը և նրա ընկեր Կարեն Գրիգորյանը ձերբակալվել են Մոսկվայում զվարճանքի հաստատություններից մեկում ծեծկռտուք սարքելու պատճառով։ Միջադեպի մանրամասները ներկայացնում է ՌԵՆ ՏՎ հեռուստաալիքը:

Այսպես, հեռուստաալիքի տեղեկություններով ՝ երիտասարդները ձերբակալումից առաջ ավտոմեքենայով պտտվում էին քաղաքում։ Մեքենայում, բացի կռվի մասնակիցներից, եղել են նաև երկու աղջիկներ։

Հունգարիայում մարզումների ժամանակ 18-ամյա ֆուտբոլիստ է մահացել

Հետո երիտասարդները, ինչպես պնդում են մի շարք լրատվամիջոցներ, որոշել են շարունակել «երեկույթը» բարերից մեկում։ Սակայն հաստատության անվտանգությունը հրաժարվել է ներս թողել նրանց առանց QR-կոդի։ Ինչպես հայտնի է, Մոսկվայում կորոնավիրուսով վարակման կտրուկ աճի ֆոնին կրկին խստացրել են հակահամաճարակային վերահսկողության կանոնները։

Երիտասարդներին անվտանգության աշխատակիցների արձագանքը դուր չի եկել, և նրանք ծեծկռտուք են սարքել:

Նշենք, որ ֆուտբոլիստի եղբայրն ու իր հայ ընկերը նախկինում էլ են հայտնվել իրավապահ մարմինների տեսադաշտում։ Գրիգորյանը ձերբակալվել է 2021 թվականի մարտին Սանկտ Պետերբուրգում  4,8 միլիոն կեղծ թղթադրամներ ունենալու համար։ Նա իր մեղքն ընդունել էր, խոստովանել և ձերբակալվել։ Նրա նկատմամբ խափանման միջոցը բոլորովին վերջերս է փոխվել։

Ինչ վերաբերում է Կիրիլին, ապա նա վկա է եղել իր եղբոր ՝ Ալեքսանդր Կոկորինի գործով։

2018-ի հոկտեմբերին Ալեքսանդրն իր գործընկեր Պավել Մամաևի հետ միասին Մոսկվայի կենտրոնում միանգամից երկու ծեծկռտուքի մասնակից է դարձել: Նրանց մեղավոր են ճանաչել խուլիգանության մեջ և դատապարտել մեկուկես տարվա ազատազրկման։ Երկու ֆուտբոլիստներն էլ վաղաժամկետ ազատ են արձակվել 2019-ի աշնանը։