Արոնյանը դուրս է եկել Champions Chess Tour-ի կիսաեզրափակիչ և կխաղա աշխարհի չեմպիոնի հետ

Մրցաշարն անցկացվում է երկու փուլով։ Առաջին փուլում անցկացվել է շրջանաձև ընտրություն, որից հետո ութ լավագույնները նոկաուտ համակարգով որոշել են հաղթողին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի  - Sputnik. Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը նվաճեց Champions Chess Tour շարքի Goldmoney Asian Rapid շախմատային առցանց մրցաշարի կիսաեզրափակչի ուղեգիրը:

Հայտնի է` երբ և ում հետ կմրցեն Արոնյանն ու մյուսները Շախմատի աշխարհի գավաթի խաղարկությանը

Քառորդ եզրափակիչում Արոնյանը դժվարությամբ, բայց այնուամենայնիվ պարտության մատնեց Հնդկաստանի ներկայացուցիչ Էրիգայսի Արջունին: Հունիսի 29-ին կայացած խաղի առաջին կեսն ավարտվեց ոչ ոքի՝ 2:2: Նույն արդյունքը եղավ խաղի երկրորդ մասում, որը շախմատիստները խաղացին հունիսի 30-ին։ Արոնյանն ու Արջունը հաղթողին որոշեցին լրացուցիչ բլից պարտիաներում: Ուժեղագույնը դարձավ հայ շախմատիստը՝ թայ-բրեքում մեկ պարտիա հաղթելով։

Կիսազերափակչում Լևոն Արոնյանը կխաղա աշխարհի չեմպիոնի՝ նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ, որ նույնպես թայ-բրեքում հաղթել է ամերիկացի Ուեսլի Սոյին։ Հանդիպումը տեղի կունենա հուլիսի 1-ին։

Մրցաշարն անցկացվում է երկու փուլով։ Առաջին փուլում անցկացվել է շրջանաձև ընտրություն, որից հետո ութ լավագույնները նոկաուտ համակարգով որոշել են հաղթողին։ Նոկաուտի յուրաքանչյուր փուլում խաղում են 4-ական արագ պարտիայի երկու հանդպում, թայբրեյք՝ 2 բլից պարտիա, անհրաժեշտության դեպքում՝ «Արմագեդոն»: Մրցանակային ֆոնդը կազմում է 100,000 ԱՄՆ դոլար։

Արոնյանը հաղթեց աշխարհի չեմպիոնին և դարձավ Champions Chess Tour-ի այս մրցափուլի առաջատարը