ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. Արամավիր քաղաքի աղբավայրում հրդեհ է բռնկվել։ Ինչպես հայտնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից, Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգը ստացվել է հունիսի 30-ին, ժամը 08։07-ին։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ մոտ 5000 քմ տարածքում այրվում է աղբ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։ Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է քաղաքապետարանի 1 տրակտոր և 1 ջրատար։
Քաղաքապետարանի կոմունալ ծառայության աշխատակիցներն աղբավայրում իրականացնում են հերթապահություն։
Հիշեցնենք, որ հունիսի 26-ին, ժամը 21։52-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի աղբավայրում հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հայ-ադրբեջանական սահմանի չեզոք գոտում հրդեհ է բռնկվել
Պարզվել է, որ մոտ 2 հա տարածքում այրվում է աղբ. դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս երկու մարտական հաշվարկ։
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է քաղաքապետարանի 1 տրակտոր և 1 ջրատար։