ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik. ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ, շնորհավորել նրան արտահերթ ընտրություններում համոզիչ հաղթանակի կապակցությամբ և հաջողություն մաղթել հետագա գործունեության մեջ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել ռուսական կողմի նախաձեռնությամբ։
Կողմերը քննարկել են երկկողմ և բազմակողմ հարթակներում համատեղ հետաքրքրության օրակարգում ընդգրկված հարցեր:
Հիշեցնենք` Հայաստանում հունիսի 20-ին կայացել են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնց մասնակցել է 25 քաղաքական ուժ 21 կուսակցություն և 4 դաշինք։
Ի՞նչ կա Քոչարյանի մտքում, որ փողոցային պայքարից հրաժարվել է, և ի՞նչ կապ ունի Մոսկվան
Ձայների վերջնահաշվարկի արդյունքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել էր 658 761 ձայն կամ ընտրողների ձայների 53.91%–ը, «Հայաստան» դաշինքը ստացել է 269 481 ձայն կամ 21.09%–ը, «Պատիվ ունեմ» դաշինքը 66 650 քվե կամ 5.22%։ Այս երեք ուժերը կձևավորեն ութերորդ գումարման Ազգային ժողովը։ Ընտրություններին մասնակցությունը կազմել է 49.4 տոկոս։