Վաղարշակ Հարությունյանն այցելել է ավիաբազա ու ծանոթացել ռազմական ինքնաթիռների նմուշներին

Պաշտպանության նախարարի պաշտոնակատարը ռազմական ինքնաթիռների հնարավորություններին ծանոթացել է օդաչուի խցիկում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանն այցելել է Էրեբունի օդանավակայան: Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

«ՀՀ ԶՈւ ավիացիայի վարչության պետ, գնդապետ Գագիկ Ասլանյանն ու ռուսական ռազմաբազայի հրամանատար, գնդապետ Ալեքսանդր Պետրովը ներկայացրել են ռազմաբազայում առկա ավիացիոն միջոցներն ու դրանց տեխնիկական բնութագրերը»,– նշված է հաղորդագրության մեջ:

Վաղարշակ Հարությունյանն այցելել է ավիաբազա ու ծանոթացել ռազմական ինքնաթիռների նմուշներին

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ռազմական ինքնաթիռների հնարավորություններին ծանոթացել է օդաչուի խցիկում: Վաղարշակ Հարությունյանին ներկայացվել են նաև ռազմական ինքնաթիռների սպառազինության որոշ նմուշներ:

Պատերազմում է ոչ միայն բանակը, այլև ամբողջ պետությունը. Վաղարշակ Հարությունյան

Այցի ընթացքում քննարկվել են երկու երկրների ռազմաավիացիոն ուժերի համագործակցության ներկա վիճակը, համատեղ մարտական հերթապահության ընթացքն ու առաջիկա ծրագրերը:

Վաղարշակ Հարությունյանը ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարի հետ քննարկել է ռազմագերիների հարցը