Շիրակի մարզպետի խոստումից հետո գյուղացիները բացեցին Երևան–Գյումրի ճանապարհը

Մարդիկ փակել էին ճանապարհն ու պահանջում էին համայնքներն ապահովել ոռոգման ջրով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik. Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանի ու «Շիրակ» ջրօգտագործողների ընկերության պատասխանատուների հետ հանդիպումից հետո Բենիամինի, Ազատանի, Արևիկի, Գետքի, Բայանդուրի բնակիչները բացեցին Երևան-Գյումրի մայրուղու Ազատան-Բենիամին հատվածը:

2020 թվականին Սևանի ջրի մակարդակը 9 սանտիմետրով բարձրացել է

Շիրակի մարզպետը խոստացավ՝ ոռոգման հարցն այսօրվա ընթացքում կլուծվի։

Ջրի սով` հարուստ պաշարներով երկրում. ի՞նչ կլինի, եթե ադրբեջանցիները փոխեն Թարթառի հունը

Հիշեցնենք, որ նրանք փակել էին ճանապարհը՝ պահանջելով համայնքներն ապահովել ոռոգման ջրով։ Խնդիրը կապված է Կառնուտի ջրամբարի սակավաջրության հետ:

Հապաղելու ժամանակ չկա. Փաշինյանը ոռոգման ջրի հարցով խորհրդակցություն է հրավիրել