Սևանի ճանապարհին վթարի է ենթարկվել կին վարորդի Nissan Tiida–ն. 4 երեխա հիվանդանոցում են

Վթարը տեղի է ունեցել Երևան-Սևան ավտոճանապարհի 58 կմ-ում, դեռևս անհայտ հանգամանքներում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik. Այսօր՝ հունիսի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Կան տուժածներ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Մահվան ելքով ՃՏՊ Երևանում. վթարից հետո վրաերթի են ենթարկել բենզալցակայանի աշխատակցին

«Ժամը 10։40-ի սահմաններում 38-ամյա Ռուզաննա Աբրահամյանը իր վարած Nissan Tiida մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 58 կմ-ին դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել երկաթե հեռուստաաշտարակին»,–գրում է կայքը։

Վթարի հետևանքով 4 հոգի, որոնք երեխաներ են, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սևանի բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը։

Վթար Սևանի ճանապարհին. տուժած ուղևորուհին ՌԴ քաղաքացի է, վարորդի վիճակը ծայրահեղ ծանր է