Մանվել Խնձրցյանը Եվրոպայի երիտասարդական առաջնության եզրափակիչում է

Քառորդ եզրափակիչում հայ ըմբիշը 11-0 հաշվով առավելության է հասել իտալացի Սիմոնե Պիրոդուի նկատմամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik. Գերմանիայի Դորտմունդ քաղաքում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը դուրս է եկել եզրափակիչ։ Տեղեկությունը հայտնում է armsport.am-ը։

Մալխաս Ամոյանը դարձավ ըմբշամարտի Եվրոպայի արծաթե մեդալակիր

Քառորդ եզրափակիչում հայ ըմբիշը 11-0 հաշվով առավելության է հասել իտալացի Սիմոնե Պիրոդուի նկատմամբ, այնուհետև հաղթել շվեյցարացի Թոմաս Էփին։

Հայ մարզիկը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 10-0 հաշվով առավելության էր հասել հույն մարզիկի նկատմամբ։

Եզրափակիչում մեր ըմբիշը կգոտեմարտի Ռուսաստանը ներկայացնող Սայիդ Խունկերովի հետ:

Հիշեցնենք, որ առաջնությունը մեկնարկել է երեկ` հունիսի 28-ին։

Ըմբշամարտն ու պատերազմը. Արայիկ Բաղդադյանը` սպորտի հաղթանակների և կռվի դառնության մասին

Գերմանիա են մեկնել 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը, 61 կգ՝ Լևիկ Միքայելյանը, 65 կգ՝ Տիգրան Ղազարյանը, 70 կգ՝ Նարեկ

Հարությունյանը, 74 կգ՝ Մուշեղ Մկրտչյանը, 79 կգ՝ Կնյազ Իբոյանը, 92 կգ՝ Սերգեյ Սարգսյանը և 125 կգ՝ Լյովա Գևորգյանը:

Եվրոպայի առաջնությունը կավարտվի հուլիսի 4-ին:

Մեր հերոսը. Արթուր Ալեքսանյանը աշխարհի լավագույն ըմբշամարտիկներից մեկն է