Քիմը վախենում է, որ չի կարողանա նոր ներդաշնակ հարաբերություններ ստեղծել այլ տղամարդու հետ

40-ամյա Քիմ Քարդաշյանն ու 44-ամյա Քանյե Ուեսթը միասին ապրել են 6 տարի։ Ուեսթն արդեն ժամանակ է անցկացնում ռուս թոփ մոդել Իրինա Շեյքի հետ, բայց Քարդաշյանը դեռ մենակ է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik. Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը վախենում է, որ Քանյե Ուեսթի հետ ամուսնալուծությունից հետո չի կարողանա նոր ու ներդաշնակ հարաբերություններ ունենալ այլ տղամարդու հետ։

Քարդաշյանի համար ցավոտ է․ Քանյե Ուեսթը նոր սիրավեպ է սկսել

Նշենք, որ այս տարվա փետրվարին Քարդաշյանն ու Ուեսթը ամուսնալուծվել են 6 տարվա ամուսնությունից հետո։

Մի քանի շաբաթ առաջ ռեփերին նկատել էին հայտնի մոդել Իրինա Շեյքի հետ։

Ինչ վերաբերում է Քիմ Քարդաշյանին, ապա չնայած տարբեր լուրերին` նա դեռ միայնակ է:

Թխահեր գեղեցկուհին երբեք հանրությունից չի թաքցրել իր ամուսնական կյանքի մանրամասները, սակայն, ըստ լուրերի, հիմա հասկանում է, որ անձնական կյանքը հանրայնացնելը կարող է իր բացասական հետևանքներն էլ թողել։

«Հավերժ սիրում եմ քեզ». Քիմ Քարդաշյանը շնորհավորել է Քանյե Ուեսթի ծննդյան օրը

Ինչպես պատմել է աստղի ընկերներից մեկը, Քիմը մտահոգվում է, որ տղամարդիկ կվախենան կայուն հարաբերություններ ստեղծել իր հետ իր անցյալի պատճառով, ուստի դժվար կլինի անձնական կյանքը վերստին դասավորել:

Բացի այդ, Քարդաշյանը կարծում է, որ իր համար դժվար կլինի այլ տղամարդու վստահել։ Նա Ուեսթի հետ մի քանի տարի ընկերական հարաբերություններ է ունեցել, որոնք աստիճանաբար վերաճել են սիրո։

Ինչպես հայտնում է Woman.ru–ն, Քիմի բոլոր ընկերուհիներն արդեն մեծ ցանկություն ունեն նրան արժանի փեսացուների հետ ծանոթացնելու համար, սակայն նրասիրտն առայժմ ազատ է։