ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik. Իտալացի հայտնի դերասանուհի Մոնիկա Բելուչին դարձել է «F Magazine» հեղինակավոր ամսագրի հունիսյան համարի դեմքը։ Շապիկի լուսանկարը դերասանուհին հրապարակել է Instagram–ի իր էջում։
56-ամյա կինոաստղը լուսանկարվել է գայթակղիչ սեղմիրանով ու մարմինը կիպ գրկող կիսաշրջազգեստով։
Մոնիկա Բելուչիի նոր լուսանկարը երևակայության համար տեղ չի թողնում. համացանցը հիացած է
Դերասանուհու կրքոտ կերպարը լրացրել են անփույթ սանրվածքն ու չեզոք երանգների դիմահարդարումը։
«Աշխարհի ամենադյութիչ կինը». Մոնիկա Բելուչին նոր ու գերող լուսանկար է հրապարակել
Լուսանկարը ֆուրոր է առաջացրել համացանցում։ Օգտատերերը հիացել են կրքոտ ու գրավիչ Բելուչիով։ «Իսկական թագուհի։ Գեղեցիկ ներսից և դրսից։ Կրակի կտոր»,– գրել են նրանք։
Իտալական ամսագիրը նկարահանումների համար ընտրել է լուսանկարիչ Թյեմո Սանդերային, որի հետ դերասանուհին նախկինում էլ է համագործակցել։ Մոնիկա Բելուչիին այս տարի հնարավոր կլինի տեսնել նաև թունիսցի ռեժիսոր Քաութեր Բեն Հանիայի «Մարդը, որը վաճառեց իր կաշին» ֆիլմում։ Կինոնկարը շուտով վարձույթի կհանվի։
Մոնիկա Բելուչին ու Սերգեյ Պոլունինը կարող են ներգրավվել Խաչատուր Ալմազյանի նախագծերում