Մայրամուտը Մարսում և Յոթ քույրերը. Astronomy Photographer of the Year մրցույթի կարճ ցանկը

Sputnik

Տիեզերքը միշտ գրավում է նկարիչներին, իսկ լուսանկարչական արվեստի ժամանակակից հնարավորություններով մեղք կլիներ աշխարհաստեղծման թեմայով գլուխգործոց չստեղծելը. ինչով էլ հենց զբաղվել են Astronomy Photographer of the Year մրցույթի մասնակիցները։

Միայնակ հանգստություն և էրոտիկ արվեստ․ ֆանտաստիկ լուսանկարներ միջազգային մրցույթից

Մարսի մայրամուտները, Սթոունհենջի գլխավերևում վառ գիսաստղերը, հեռավոր տիեզերքի էկզոտիկ գալակտիկաները, պոետիկ անվանումներով միգամածությունները... Մարդուն միշտ գրավել է անհայտը, իսկ եթե հնարավորություն է լինում հավերժացնելու, օրինակ, Գերնորի անհավանական հսկայական պայթյունի մնացորդը, այդ ժամանակ լուսանկարիչը 7 ժամ համբերատար կկանգնի Մուրմանսկի սառնամանիքին, կես օր Չիլիի անապատում մեջքի վրա պառկած կմնա, ընդհանրապես` սեփական մարմինը ցանկացած փորձության կենթարկի, միայն թե ստանա Պլեադայի կամ Սատուրնի օղակների լուսանկարը։

Երբեմն լուսանկարիչ է դառնում ռոբոտը, օրինակ՝ մարսագնացը։  Թեև տեսնելով, թե Կարմիր մոլորակի ինչ բնապատկերներ է ընտրում  Curiosity-ը, սկսում ես կասկածել նրա ռոբոտ լինելուն։

Մեր ֆոտոշարքում զետեղել ենք 75 երկրների սիրողական և պրոֆեսիոնալ լուսանկարիչների ավելի քան 4500 աշխատանքներից լավագույները։

1 / 15
Վեյլ միգամածության համալիրը
2 / 15
Դամավանդ լեռը
3 / 15
Սիդնեյի նավահանգստի մոտ գտնվող թեմատիկ պուրակի մուտքը
4 / 15
Դելֆինի գլուխ միգամածության երկգույն պատկերը
5 / 15
Հյուսիսափայլ` Մուրմանսկում
6 / 15
Արհեստական քանդակների առեղծվածային խումբ Թենգերի անապատում
7 / 15
NEOWISE գիսաստղը Սթոունհենջի գլխավերևում
8 / 15
Քարանձավի ու հյուսիսափայլի համադրությունը
9 / 15
Արևի մագնիսական դաշտը արևային մեծ բռնկումից հետո ձգում է քրոմոսֆերայի մասերը
10 / 15
Մենորկան ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հռչակվել է բիոսֆերային արգելոց
11 / 15
Փայլող այս աստղերը հայտնի են 7 քույր կամ Մեսսյե-45 անվանումներով


12 / 15
Լուսանկարիչը ուշ գիշերով մեքենայով անցնելիս լուսանկարել է բլուրը, ստացվել է Ծիր կաթինի պատկերը:
13 / 15
Անդրոմեդայի համաստեղությունը
14 / 15
Կասիոպեա համաստեղությունում գտնվող Հոգի միգամածությունը
15 / 15
Լուսանկարիչը օգտագործել է ալիքների երեք երկարությունների համադրությունը, սակայն խնդիր է առաջացել երեք սպեկտրները միացնելիս: