Լավրովը Անթալիայում է. նա թուրք գործընկերոջ հետ բանակցություններ կանցկացնի

Բանակցությունների օրակարգում են Հարավային Կովկասին, Մերձավոր Արևելքին, Հյուսիսային Աֆրիկային, Աֆղանստանին, Ուկրաինային, Կենտրոնական Ասիային, Սևծովյան տարածաշրջանին վերաբերող հարցեր:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի - Sputnik. Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Անթալիա` թուրք գործընկերոջ՝ Մևլութ Չավուշօղլուի հետ բանակցելու նպատակով։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Լավրովը ՄԱԿ-ի հանձնակատարի հետ քննարկել է փախստականներին Ղարաբաղ վերադարձնելու հարցը

ՌԴ ԱԳՆ-ում Լավրովի՝ Թուրքիա կատարելիք այցից առաջ հայտնել էին, որ հանդիպման ընթացքում նախարարները քննարկելու են երկկողմ հարաբերություններն ու զարգացման հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային օրակարգի արդիական հարցեր:

Քննարկվելու է Հարավային Կովկասում, Մերձավոր Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայում, Աֆղանստանում տիրող իրավիճակը, ինչպես նաև Ուկրաինայի, Կենտրոնական Ասիայի, Արևելյան Միջերկրական ծովի և Սևծովյան տարածաշրջանի իրադրությունը:

Դիվանագետները հանդիպման ընթացքում կշոշափեն Թուրքիայում գտնվող ՌԴ քաղաքացիների կյանքի և առողջության անվտանգության ապահովման հարցերը՝ հաշվի առնելով, որ հունիսի 22-ից լիարժեք վերականգնվել է երկկողմ ավիահաղորդակցությունը։

90-ականների Ռուսաստանում դա կոչվում էր «պանյատներով գործել». Լավրովը՝ Արևմուտքի մասին