ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի - Sputnik. Ռուսական էստրադայի փոփ արքա Ֆիլիպ Կիրկորովը հուզիչ գրառումով է շնորհավորել որդու` Մարտինի ծննդյան տարեդարձը։ Կիրկորովի որդին այսօր դարձել է 9 տարեկան։
Երջանիկ հայրը Instagram–ի իր էջում տեսանյութ է հրապարակել ու գրառում արել։
«Շնորհակալ եմ, որ հայտնվեցիր իմ կյանքում». ինչպես է Պուգաչովան շնորհավորել Գալկինին
«Դու իմ հույսն ես, իմ հպարտությունը։ Քո առջև բաց է մի ամբողջ աշխարհ, միլիոնավոր հնարավորություններ, հազար դռներ, ճիշտ ընտրիր քո ուղին։ Իմացիր` ես միշտ կողքիդ եմ և հավիտյան կսիրեմ քեզ ամբողջ սրտով», - գրել է երգիչը ՝ մաղթելով որդուն մնալ ուժեղ և հավակնոտ։
«Դուք տղամարդ չեք». մարզական մեկնաբանի հարցը հունից հանել է Օլգա Բուզովային
Երկրպագուները միացել են արտիստի շնորհավորանքներին։ Նրանք բազմաթիվ բարեմաղթանքներ են գրել ու վստահեցրել, որ Մարտինին մեծ ապագա է սպասում։
Նշենք, որ Կիրկորովը երկու զավակ ունի` Մարտինն ու Ալլա Վիկտորյան։
Գարիկ Մարտիրոսյանի կինը զվարճալի ձևով է շնորհավորել Ալսուի տարեդարձը