Հադրութում հայտնաբերվել է ևս 2 զինծառայողի աճյուն

Արցախի ԱԻՊԾ–ն հայտնում է, որ Մատաղիսում իրականացված որոնումներն արդյունք չեն տվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik. Ադրբեջանի կողմից բռնազավթված Հադրութի շրջանում իրականացված որոնումների արդյունքում այսօր հայտնաբերվել և տարհանվել է ևս 2 հայ զինծառայողի աճյուն։ Տեղեկությունը հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Արցախի դատաբժշկական փորձաքննության բյուրոյում գրանցվել է 1578 զոհված զինծառայողի մարմին

Նախնական տվյալներով` նրանք ռազմագործողությունների մասնակիցներ են, իսկ ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո։

Մատաղիսում որոնումներն արդյունք չեն տվել։

Եղել են դեպքեր` զոհվածի մասունքը նույնականացվել է թաղումից հետո. մնացածը գաղտնիք է

Հիշեցնենք, որ 2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի հունիսի 29-ը Արցախի վերահսկողությունից դուրս մնացած տարածքներից հայտնաբերվել է 1588 աճյուն։

Զոհերի մարմինների նույնականացումն ու ազգակցական կապի պարզումը հասանելի է սեղմ ժամկետներում