Գյուղացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը. իրավիճակը լարված է

Մարդիկ ճարահատված են փակել ճանապարհը։ Իշխանության ներկայացուցիչներից որևէ մեկը դեռ չի գնացել ցուցարարների մոտ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik. Շիրակի մարզի մի քանի գյուղերի բնակիչներ փակել են Երևան- Գյումրի ճանապարհը Բենիամին գյուղ հատվածում: Նրանք պահանջում են, որ իշխանությունն անհապաղ լուծի ոռոգման խնդիրը։

Իշխանասարում ադրբեջանցիների ներկայությունը վտանգում է Սյունիքի խմելու ջրի հասանելիությունը

Տեղումների բացակայությունն ու օդի բարձր ջերմաստիճանը լուրջ վնասներ են հասցնում գյուղատնտեսությանը։ Շիրակի մարզում գյուղատնտեսական մշակաբույսերը ոռոգման ջրի պակասի պատճառով մնացել են անջուր, ինչն էլ կանդրադառնա բերքի որակի և քանակի վրա։

«Մարզի ցածրադիր հատվածների ցանքատարածքներում բերքն արդեն ամբողջությամբ վնասվել է»,– ասում են գյուղացիները:

Գյուղացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը. իրավիճակը լարված է

«Մեր սիրելի վարչապետն եկավ, ասաց` ջրային խնդիր չի լինի, գնաց, ջուրը վաբշե կտրին». գյուղացի

Իրավիճակն այս պահին լարված է։ Խնդիր է ծագել վարորդների ու գյուղացիների միջև։ Իշխանության ներկայացուցիչներից որևէ մեկը դեռ չի գնացել ցուցարարների մոտ։

Ջրի սով` հարուստ պաշարներով երկրում. ի՞նչ կլինի, եթե ադրբեջանցիները փոխեն Թարթառի հունը