ԱՄՆ նախագահ Բայդենը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին

ԱՄՆ–ն հետաքրքրված է Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներով և տարածաշրջանում առկա հակամարտության կարգավորմամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ,29 հունիսի - Sputnik. Միացյալ Նահանգները նվիրված են Հայաստանի հետ գործընկերային հարաբերությունների ամրապնդմանը։ Այդ մասին իր պաշտոնական Twitter-ում գրել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։

Նրա խոսքով` Հայաստանի հետ համագործակցությունը կայանում է ժողովրդավարական բարեփոխումների և հակամարտությունների կարգավորման ոլորտում փոխգործակցությամբ։

«Թանկագին Նիկոլ». Մակրոնը շնորհավորել է Փաշինյանին

«Շնորհավորում եմ Հայաստանի ժողովրդին և վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրությունների բարեհաջող անցկացման առթիվ։ Հայաստանի հետ մեր գործընկերությունը կայանում է ընդհանուր արժեքների մեջ և ժողովրդավարական բարեփոխումների ու հակամարտությունների կարգավորման ոլորտում համագործակցության մեջ։ Մենք նվիրված ենք այդ գործընկերության ամրապնդմանը»,-գրել է Բայդենը։

​Հիշեցնենք` Հայաստանում հունիսի 20-ին կայացել են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնց մասնակցել  25 քաղաքական ուժ 21 կուսակցություն և 4 դաշինք։ Ձայների վերջնահաշվարկի արդյունքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել էր 658 761 ձայն կամ ընտրողների ձայների 53.91%–ը, «Հայաստան» դաշինքը ստացել է 269 481 ձայն կամ 21.09%–ը, «Պատիվ ունեմ» դաշինքը 66 650 քվե կամ 5.22%։

Այս երեք ուժերը կձևավորեն ութերորդ գումարման Ազգային ժողովը։ Ընտրություններին մասնակցությունը կազմել է 49.4 տոկոս։

Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին