ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի - Sputnik. ՀՀ ազգային ժողովը պատրաստվում է արտահերթ նիստ անցկացնել։ Նիստը նախատեսված է 2021 թվականի հունիսի 30-ին, ժամը 11:00-ին։
Այս մասին տեղեկանում ենք ԱԺ պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրությունից, որի համաձայն` Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելու նախաձեռնությանը համաձայնություն տալու ու առաջարկված օրակարգը հաստատելու համար ՀՀ ԱԺ խորհուրդն այսօր ժամը 17:30–ին նիստ կգումարի։
Նիստի նախաձեռնողը ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունն է, որն առաջարկում է նիստի օրակարգում ներառել նախկին նիստերում քննարկված ու առաջին ընթերցմամբ ընդունված մի շարք օրինագծեր երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցերը։
Օրակարգում ներառված են «Փողերի լվացման և ահաբեկչության դեմ պայքարի», «ԿԲ–ի մասին», «Լիցնզավորման մասին», «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքների փոփոխությունների նախագծերը երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունելու օրինագծերը։
Հայերի տունը կռիվ էր ընկել․ «բողոքականներն» ու «մերժվածները»՝ նույն խորհրդարանում
Հիշեցնենք` հունիսի 15-17-ը ԱԺ–ի նիստերը տեղի չունեցան քվորումի բացակայության պատճառով։ Պատգամավորները 3 օր շարունակ ԱԺ գալու ժամանակ չգտան։
Արդյունքում` ՀՀ–ի 30-ամյա պատմության մեջ առաջին անգամ խորհրդարանը բյուջեի կատարողականը չհաստատեց։
Արտահերթը մեկնարկեց. կառավարության ներկայացուցիչները դահլիճում չեն