Արմավիրը նոր փոխմարզպետ ունի. Փաշինյանը որոշում է ստորագրել

Նիկոլ Փաշինյանը Արմավիրի ու Գեղարքունիքի մարզպետների տեղակալներին պաշտոններից ազատել էր մարտի 4-ին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Վահրամ Խաչատրյանը նշանակվել է ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ: Փաստաթուղթը հրապարակվել է կառավարության կայքում։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Վահրամ Խաչատրյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի տեղակալ»,- ասված է որոշման մեջ:

Հիշեցնենք` մարտի 4–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արմավիրի ու Գեղարքունիքի մարզպետների տեղակալները ազատվել էին զբաղեցրած պաշտոններից։

Երկուսն էլ իրենց հրաժարականի մասին նախապես էին հայտնել` միանալով վարչապետի հրաժարականի պահանջին ու շեշտելով, որ աջակցում են ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հայտարարությանը։