ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի - Sputnik.Արցախում տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի անդրանիկ նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը: Տեղեկությունը հայտնում է Արցախի ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Հանձնաժողովը նոր կազմով ու աշխատանքային նոր ձևաչափով գործունեությունը սկսել է արցախյան 44–օրյա պատերազմից անմիջապես հետո: Այսօր ամփոփվել է կատարված աշխատանքը:
Այսպես.
2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 12-ը ԱՀ առողջապահության նախարարության դատաբժշկական փորձաքննության բյուրոյում գրանցվել է 1578 զոհված զինծառայողի մարմին:
2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի հունիսի 28-ը որոնումների ընթացքում հայտնաբերվել և տարհանվել է 1586 աճյուն:
2020 թվականի նոյեմբերի 10-ից հետո դատաբժշկական փորձաքննության արդյունքում հաստատվել է 2711 մարդու ինքնություն:
Ադրբեջանի Հանրապետության տարածքում պահվող հաստատված 60 գերի կա:
Սարգսյանը վստահեցրել է, որ ինչպես անհետ կորածների, այնպես էլ գերիների վերադարձման ուղղությամբ հանձնաժողովը կատարում է իր առջև դրված խնդիրը՝ համագործակցելով ու բանակցություններ վարելով շահագրգիռ բոլոր կառույցների ու գերատեսչությունների հետ:
Նշվում է, որ գերեվարված և անհետ կորած զինծառայողների ու քաղաքացիական անձանց հարազատների հետ հանդիպումներն այսուհետ ավելի հաճախակի կկազմակերպվեն:
Հանդիպման ավարտին Կարեն Սարգսյանը հանձնարարականներ է տվել հանձնախմբի անդամներին:
Զոհերի մարմինների նույնականացումն ու ազգակցական կապի պարզումը հասանելի է սեղմ ժամկետներում