Ապացույցներ կան, բայց Բաքվի կողմից խոցված ռուսական Մի-24–ի գործով որոշում դեռ չկա

Ադրբեջանի գլխավոր դատախազությունից հայտնում են, որ Արցախում հակամարտության սրացման ժամանակ խոցված ռուսական Մի-24–ի գործով հավաքվել են ապացույցներ և փորձաքննություն է իրականացվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik. Հայաստանի տարածքում Ադրբեջանի կողմից խոցված ռուսական Մի-24-ի գործով քննությունը շարունակվում է։ ՌԻԱ Նովոստիին այսօր տեղեկությունը հայտնել է Ադրբեջանի գլխավոր դատախազության մամուլի ծառայության ղեկավար Գյունայ Սալիմզադեն։

«Նախիջևանի հատվածում հայ–ադրբեջանական սահմանին 2020 թվականի նոյեմբերի 9-ին ՌԴ–ին պատկանող Մի-24 ռազմական ուղղաթիռի խոցման առնչությամբ հրատապ ստուգումներից հետո գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել։ Համապատասխան փորձաքննություններ են տարվել, հավաքվել իրեղեն ապացույցներ, ինչպես նաև իրականացվել այլ անհրաժեշտ ընթացակարգային գործողություններ», – հայտարարել է մամուլի ծառայության ղեկավարը։

Սալիմզադեն նաև ընդգծել է, որ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը ռուսական ուղղաթիռի աղետի հետ կապված գործի առնչությամբ կապահովի օրինական վճռի կայացում։

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանական խոցված ՄԻ-24 ուղղաթիռը

«Ներկա պահին քննությունը շարունակվում է, փորձաքննության արդյունքների համապատասխան օրինական վճռի ընդունումը կապահովվի», – ընդգծել է նա։

Գյումրու ռուսական ռազմաբազայի շարասյանն ուղեկցող ուղղաթիռը խոցվել էր նոյեմբերի 9-ին ադրբեջանական ԶՈւ–ի կողմից։ Զոհվել էին անձնակազմի 2 անդամ` Յուրի Իշչուկն ու Ռոման Ֆեդինը, իսկ Վլադիսլավ Գրյազինը հիվանդանոց էր տեղափոխվել։ Այդ միջադեպից հետո Արցախում հրադադարի մասին համաձայնագիր էր ստորագրվել։ Դեպքի վայրում հուշարձան կտեղադրվի։

Ադրբեջանական կողմը խոստովանել է, որ պատահաբար է խոցել ռուսական ուղղաթիռն ու ներողություն է հայցել։

«Ամեն ինչ էլ պատահում է»․ Ադրբեջանի դեսպանն արդարանում է Մի-24-ի պատճառով