Երկրպագուի պատճառով զանգվածային վթար է տեղի ունեցել հեծանվային մրցաշարի ժամանակ. ֆոտոշարք

Sputnik

«Տուր դը Ֆրանս» հեծանվային մրցաշարի ժամանակ մոլի երկրպագուներից մեկը ձեռքի պաստառը ուժգին թափահարել է տեսախցիկի տեսադաշտում հայտնվելու համար։ Նա շատ է մոտեցել մայրուղուն` անտեսելով անվտանգության կանոնները։

Սուրեն Պապիկյանին սպասարկող մեքենայի բախումից տուժած պատանին գիտակցության է եկել

Գերմանացի հեծանվորդ Թոնի Մարտինը չի հասցրել արգելակել և բախվել է երկրպագուին։ Մարտինի հետևից ընթացող մի քանի հեծանվորդներն էլ միմյանց են բախվել։ Երկրպագուն հեռացել է դեպքի վայրից։

Վրաերթ Շիրակի մարզում. 55–ամյա կինը տեղում մահացել է

«Տուր դը Ֆրանսը» աշխարհի ամենահեղինակավոր հեծանվային մրցաշարերից մեկն է։ Այս տարի այն կավարտվի Փարիզի Ելիսեյան դաշտերում հուլիսի 18-ին։

Մահվան ելքով ՃՏՊ Երևանում. վթարից հետո վրաերթի են ենթարկել բենզալցակայանի աշխատակցին

1 / 9
«Տուր դը Ֆրանս» հեծանվային մրցավազք
2 / 9
Սիրիլ Լեմուանը բուժօգնություն է ստանում վթարից հետո
3 / 9
Իտալացի հեծանվորդ Քրիստիան Սբարագլին վթարից հետո
4 / 9
Վթար «Տուր դը Ֆրանս» հեծանվային մրցավազքի ժամանակ
5 / 9
Շվեյցարացի Մարկ Հիրսկին վթարից հետո պառկած է ճամփեզրին
6 / 9
Երկրպագուները սպասում են «Տուր դը Ֆրանսի» մեկնարկին
7 / 9
Ֆրանսիան ներկայացնող մրցարշավորդ Բրայան Կոկարդի արձագանքը վթարին
8 / 9
Մարկ Հիրշիի արձագանքը
9 / 9
Մրցարշավորդ Սիրիլ Լեմուանը բուժօգնություն է ստանում