ՌԴ խաղաղապահներն ուխտավորներին ուղեկցել են Գանձասար ու Ամարաս

Խաղաղապահներն Արցախում պարբերաբար ուղեկցում են ուխտավորներին այն վանքեր, որոնք շատ մոտ են գտնվում շփման գծին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի - Sputnik. Ռուս խաղաղապահներն Արցախում պարբերաբար ուղեկցում են ուխտավորներին այն վանքեր, որոնք շատ մոտ են գտնվում շփման գծին։ Հունիսի 27-ին ուխտավորների հերթական խմբին՝ 172 մարդ, խաղաղապահներն ուղեկցել են Ամարասի ու Գանձասարի վանքեր, հայտնում է ՌԴ Պաշտպանության նախարարությունը։

Լաչինի միջանցքով օրական անցնում է մոտ 100 մեքենա. ռուս խաղաղապահները վերահսկում են շարժը

«Այսօր մենք ուխտավորներին ուղեկցել ենք Գանձասար՝ ապահովելով նրանց անվտանգությունը, իսկ պատարագից հետո ուղեկցելու ենք նրանց ետ՝ Ստեփանակերտ»,-ասել է խաղաղապահ անձնակազմի սպա Սերգեյ Վիտկոն։

Ուխտավորները հավաքվել են Ստեփանակերտում, որտեղից 74-ը խաղաղապահների ուղեկցությամբ մեկնել է Ամարաս, մյուս շարասյունը՝ 98 մարդ՝ Գանձասար։ 

Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցինլ ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուս խաղաղապահները Մարտունին մաքրել են պայթյունավտանգ առարկաներից

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: