ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի - Sputnik. Մարտակերտի շրջանի Մատաղիսի հատվածում այսօր իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում ևս մեկ հայ զինծառայողի աճյուն է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
«Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո»,- նշված է հաղորդագրության մեջ։
Աճյունը տարհանվել է։ Նշենք, որ ռազմական գործողությունների հետևանքով Մարտակերտի շրջանի Մատաղիսի հատվածն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ։
Գերատեսչությունից տեղեկացնում են, որ որոնումները կշարունակվեն նաև առաջիկա օրերին: Ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն:
Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից 2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի հունիսի 24-ն ընկած ժամանակահատվածում հայտնաբերվել և տարհանվել է 1586 աճյուն:
Եղել են դեպքեր` զոհվածի մասունքը նույնականացվել է թաղումից հետո. մնացածը գաղտնիք է