Լաչինում ադրբեջանական բեռնատար է վթարի ենթարկվել, զինծառայողներ են մահացել

Վթարի պատճառները պարզելու նպատակով կատարվում է քննություն, առայժմ հանգամանքները հայտնի չեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի - Sputnik. Լաչինում զինվորական բեռնատար է վթարի ենթարկվել։ Sputnik Ադրբեջանը, հղում անելով Ադրբեջանի ՊՆ-ին, հայտնում է, որ վթարի հետևանքով զինծառայողներ են մահացել։

Ըստ հաղորդագրության՝ վթարը տեղի է ունեցել այսօր կեսօրին։

Գեղարքունիքում ադրբեջանցիների կողմից լրագրողին զենքով սպառնալու դեպքով քրգործ է հարուցվել

«Կամազ» մակնիշի ռազմական բեռնատարի վթարի հետևանքով մահացել են Ադրբեջանի ՊՆ զինծառայող, կրտսեր սերժանտ Զեյնալլա Ջոշղուն Չինգիզ օղլուն և զինվոր Ռագիմլի Օրհան Էլհան օղլուն:

Ադրբեջանցիներից 2-ն առավել ագրեսիվ են եղել. ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է Տեղ գյուղի միջադեպին

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, քննություն է անցկացվում վթարի պատճառները պարզելու նպատակով։

Արցախի ԱԱԾ–ն հաստատում է` ադրբեջանցիներն ու թուրքերը զանգում են արցախցիներին