Հոլիվուդյան աստղը հրապարակել է «դեդո-բաբոյի» լուսանկարը և դերասաններ է փնտրում ՀՀ–ում

Հայտնի դերասանը հայ ժողովրդին սատարող հզոր կարճամետրաժ ֆիլմի ստեղծման մասին հայտարարել էր 2020թ.-ին՝ արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik. Հոլիվուդյան աստղ, «Ոսկե գլոբուս» մրցանակի կրկնակի հավակնորդ Ջոզեֆ Գորդոն-Լևիթը հայտարարել է, որ դեռ կրկնօրինակման դերասաններ է փնտրում Հայաստանում: Համապատասխան գրառումը նա արել է Facebook սոցիալական ցանցի իր էջում։

Հատկանշական է, որ նա գրառմանը կցել է «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանի (ժողովրդին ավելի հայտնի է որպես տատիկ-պապիկի կամ արցախյան բարբառով՝ դեդո–բաբոյի արձան) լուսանկարը։

Դերասանը նշել է նաև լուսանկարի հեղինակին՝ Նարե Գևորգյան։

Ջոզեֆ Գորդոն-Լևիթը Հայաստանի մասին ֆիլմի նկարահանումների մասին հայտարարել էր նախորդ տարվա հոկտեմբերի սկզբին։ Նա ասել էր, որ նոր նախագիծ է իրականացվում hitRECord հարթակում։

Այն ժամանակ Facebook-ի իր էջում դերասանը գրել էր, որ նախագիծն ամբողջ աշխարհին կմիավորի Հայաստանի ժողովրդին սատարող հզոր կարճամետրաժ ֆիլմի համատեղ ստեղծման շուրջ։

Հայաստանում սերիալ է նկարահանվում Նարինե Աբգարյանի «Մանյունյա» վիպակի հիման վրա

Հիշեցնենք` հայկական ազգային տարազներով «ամուսինների» արձանը գտնվում է Արցախում՝ Ստեփանակերտի հյուսիսային մուտքի մոտ։ Հեղինակի՝ քանդակագործ Սարգիս Բաղդասարյանի մտահղացման համաձայն` արձանը պատվանդան չունի, ինչը լեռներին ձուլված կերպարների զգացողություն է ստեղծում և խորհրդանշում է սերնդեսերունդ փոխանցվող կապն արմատների հետ։

Հայ լրագրողն Ամերիկյան հեռուստատեսային ակադեմիայի բարձրագույն մրցանակին է արժանացել