Հնարամիտները. «Արմավիր» ՔԿՀ–ում ատամի մածուկի մեջ թմրամիջոց է հայտնաբերվել

Քրեակատարողական հիմնարկի ծառայողները ռենտգեն սարքի միջոցով զննել են հանձնուքն ու հայտնաբերել մեթամֆետամինը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի - Sputnik. Թմրամիջոցը դատապարտյալին հասցնելու հերթական հնարամիտ, բայց անհաջող փորձն է արվել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում։ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության լրատվության բաժինը հայտնում է, որ այս անգամ փորձ է արվել թմրամիջոցը թաքցնել ատամի մածուկի մեջ։

ԱԱԾ-ն թմրամիջոցների ապօրինի շրջանառության հերթական դեպքերն է բացահայտել

Դեպքն արձանագրվել է հունիսի 25-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում։ ՔԿ ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, ռենտգեն սարքով զննության են ենթարկել դատապարտյալ Գ. Մ.-ի անվամբ քաղաքացի Ս. Հ.-ի կողմից բերված հանձնուքը:

«Տելեգրամի» օգտատերերից խոշոր չափերի թմրանյութեր գնելուց հետո փորձել են վերավաճառել ՀՀ–ում

«Զննության արդյունքում հայտնաբերել են պոլիէթիլենային տոպրակով փաթեթավորված, մեթամֆետամին տեսակի թմրամիջոցին նմանվող, 2,84 գրամ քաշով սպիտակ, բյուրեղանման զանգված՝ քողարկված ատամի մածուկի մեջ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Թմրամիջոցների անօրինական շրջանառությունը Հայաստանում աճել է. հաշվառված է 7500 անձ