Հայտնի է՝ քանի պատվաստում է կատարվել Հայաստանում

Գերատեսչությունը հիշեցնում է, որ պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին. դրանք անվճար են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի - Sputnik. COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր, հունիսի 27-ի դրությամբ, կատարվել է 74814 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 58618, երկրորդ դեղաչափ` 16196։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից։

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ

Գերատեսչությունը նաև հիշեցնում է, որ պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին. շաբաթ և կիրակի սահմանվել են հերթապահություններ՝ ժամը 10։00-16։00-ը։

Նախապես պետք է զանգահարել նախընտրած պոլիկլինիկա` անկախ կցագրումից, և գրանցվել պատվաստման համար։

Կարող են պատվաստվել նաև օտարերկրյա քաղաքացիները։ Պատվաստումներն անվճար են։

«ԱստրաԶենեկայով» և «Կորոնավակով» պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով: Իսկ «Սպուտնիկ-V»-ով պատվաստումները նախատեսված են 18 տարեկանից բարձր քրոնիկ հիվանդների, 18-54 տարեկան բուժաշխատողների, սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչների և աշխատակիցների համար:

Հնդկաստանում կորոնավիրուսի նոր մուտացիայի դեպքեր են գրանցվել

Հավելենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 54–ով և դարձել 224851: