Եվրո-2020. Եվրոպայի գործող չեմպիոնը դուրս մնաց պայքարից

Հաղթանակած Բելգիան անցավ քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի Իտալիայի հետ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի - Sputnik. Եվրո-2020-ի 1/8 եզրափակչում հունիսի 27-ի ուշ երեկոյան Սևիլյայում մրցեցին Բելգիայի ու Եվրոպայի գործող չեմպիոն Պորտուգալիայի հավաքականները։ Հանդիպումն ավարտվեց բելգիացիների նվազագույն հաշվով հաղթանակով։

Հունգարիայում մարզումների ժամանակ 18-ամյա ֆուտբոլիստ է մահացել

Հանդիպման միակ գոլը խփեց Տորգան Ազարը՝ մրցակցի դարպասը գրավելով խաղի 42-րդ րոպեին։

Խաղի մնացած հատվածում գոլ չգրանցվեց, ու Բելգիան անցավ քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի Իտալիայի հետ:

Հիշեցնենք, որ Եվրո-2020-ը մեկնարկել է հունիսի 11-ին ու կավարտի հուլիսի 11-ին։