Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովն օլիմպիական ուղեգիր նվաճեց

Առայժմ օլիմպիականների թիմում թվով ամենաշատը հունահռոմեական ոճի ըմբիշներն են, սակայն թիմում համալրումներ են լինելու։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի - Sputnik. Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր է ստացել։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի օլիմիպական կոմիտեի մամուլի ծառայությունը։ Այսպիսով, Տոկիո մեկնող հայաստանցի մարզիկների թիվն արդեն 14 է:

Արման Դարչինյանը Տոկիոյի օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց. տեսանյութ

28-ամյա մարզիկը գյումրեցի և հանդես է գալիս 63 կգ քաշային կարդում։

Օլիմպիական խաղերին Հայաստանը ներկայացնող թիմի կազմում են հունահռոմեական  ոճի ըմբիշներ Արմեն Մելիքյանը (60 կգ), Կարեն Ասլանյանը (67 կգ), Կարապետ Չալյանը (77 կգ), Արթուր Ալեքսանյանը (97 կգ), ազատ ոճայիններ Արսեն Հարությունյանը (57 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ), բռնցքամարտիկներ Կորյուն Սողոմոնյանը (52 կգ), Արման  Դարչինյանը (75 կգ), սպորտային մարմնամարզիկ Արթուր Դավթյանը,  հրաձգուհի Էլմիրա Կարապետյանը, ծանրորդներ  Իզաբելա Յայլյանը (59 կգ), Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ) և ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը (73 կգ):

Հայազգի աշխարհահռչակ միլիոնատիրոջ կինը չի մասնակցի Տոկիոյի օլիմպիադային

ՀԱՕԿ-ից տեղեկացնում են, որ մեր թիմին նոր համալրումներ են սպասվում։