Բացահայտվել է անցած տարի կատարված ահասարսուռ սպանությունը. մանրամասներ

Հատիս գյուղի վարչական տարածքի դաշտում հայտնաբերվել էր մարդու գլուխ և մարմին. հագուստը համընկնում էր անհետ կորած տղամարդու հագուստի հետ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik. ՀՀ ոստիկանությունը բացահայտել է անցյալ տարվա աշնանը կատարված ահասարսուռ սպանությունը։ Ոստիկանության մամուլի բաժինը մանրամասներ է ներկայացրել։

2021–ի հունիսի 14-ին Բալահովիտ գյուղի 25-ամյա բնակչի` կասկածյալի  նկատմամբ սպանության մեղադրանքով հետախուզում հայտարարվեց։

Տղամարդուն հայտնաբերել են կախված վիճակում՝ ձեռքերը մարմնի հետևի մասում կապված

Հարազատների հետ բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 23-ին հետախուզվողը ներկայացավ ոստիկանության Կոտայքի բաժին։ Նա ներկայացվել է նախաքննական մարմնին։

2020–ի նոյեմբերի 2-ին Ջրվեժ համայնքի մի բնակչուհի ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում էր տվել, որ հոկտեմբերի 31-ին, ժամը 13.00-ի սահմաններում, 35-ամյա ամուսինը Բալահովիտ գնալու նպատակով դուրս էր եկել տնից և չէր վերադարձել։
Որոնողական աշխատանքն արդյունք չտվեց, և նոյեմբերի 12-ին սպանության հատկանիշներով քրեական գործ հարուցվեց։
Բազմակողմանի միջոցառումների արդյունքում տեղեկություններ ստացվեցին, որ 35-ամյա տղամարդուն սպանել էր Բալահովիտ գյուղի 25-ամյա մի բնակիչ, որին հայտնաբերել չհաջողվեց։

33-ամյա երիտասարդը ծեծել է հորը ու պայթեցրել նռնակը. մանրամասներ՝ Էջմիածնի սպանությունից

Արդեն 2021–ի ապրիլի 28-ին ոստիկանները Հատիս գյուղի վարչական տարածքի դաշտում հայտնաբերեցին մարդու գլուխ և մարմին. հագուստը համընկնում էր անհետ կորած տղամարդու հագուստի հետ: Մինչ այդ կասկածյալի տան և ավտոտնակի խուզարկությամբ արնանման հետքեր էին հայտնաբերվել, որոնք, ըստ դատագենետիկական փորձաքննության, համընկնում էին դիակից վերցված փորձանմուշների հետ:

Ոստիկանությունից տեղեկացնում են, որ սպանության փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։