Ավազակային հարձակում Երևանում. վարկային կազմակերպությունից գումար են հափշտակել

Բժշկական դիմակով դեմքը փակած անձը մտել է նշված կազմակերպություն, զենքը պահել աշխատակցի ուղղությամբ և գումար հափշտակել, ապա դիմել փախուստի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի - Sputnik. Այսօր ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում, հայտնում է shamshyan.com-ը։ Ժամը 11։30-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Անդրանիկի 147 հասցեում գործող CREDО վարկային կազմակերպությունում զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել։

Ալավերդիի ոսկյա զարդերի խանութում ավազակային հարձակում արած երիտասարդներին կալանավորել են

Ոստիկանները պարզել են, որ մի քաղաքացի՝ բժշկական դիմակով դեմքը փակած, գլխարկով, զենքի նմանվող առարկայով մտել է նշված կազմակերպություն, զենքը պահել աշխատակցի ուղղությամբ և գումար հափշտակել, ապա դիմել փախուստի։

Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։