ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի - Sputnik.Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն այսօր հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Լեռնային Ղարաբաղի առաքելության ղեկավար Բերտրան Լամոնի հետ։ Տեղեկությունը հայտնում է Արցախի անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունը:
«Հանդիպմանը քննարկվել են հետպատերազմական շրջանում իրականացված մարդասիրական ծրագրերը և հետագա համագործակցությանը վերաբերող հարցեր»,- նշված է հաղորդագրության մեջ։
Հանդիպմանը մասնակցել են նաև Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը և պաշտոնատար այլ անձինք։
Կարմիր խաչի գլխավոր տնօրենը Սերգեյ Լավրովի հետ կքննարկի Ղարաբաղի հարցը