Արցախի ԱԱԾ–ն հաստատում է` ադրբեջանցիներն ու թուրքերը զանգում են արցախցիներին

Արցախի ԱԱԾ–ն կոչ է անում զերծ մնալ նմանատիպ կասկածելի հեռախոսազանգերին պատասխանելուց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik. Արցախի ԱԱԾ–ն հաստատում է, որ եղել են նման դեպքեր, երբ Ադրբեջանի ու Թուրքիայի քաղաքացիներն Արցախի քաղաքացիներին զանգահարել են։ Նման հաղորդագրություն է տարածել Արցախի ԱԱԾ–ն։

Արցախի և Հայաստանի միջև սեպ խրող հայտարարություններ. Արցախի ԱԺ-ի կոչը

Նշենք, որ հունիսի 25-ին Արցախի ԱԱԾ–ն հայտնել էր, որ լուրերը, ըստ որոնց` ադրբեջանցիների կողմից արցախցիներին հեռախոսազանգեր են արվում, որով վերջիններիս առաջարկում են վաճառել իրենց բնակարանները, չեն համապատասխանում իրականությանը։ ԱԱԾ–ն կոչ էր անում նման բնույթի զանգեր ստանալու դեպքում անհապաղ դիմել իրենց։

«ԱՀ ԱԱԾ կոչից հետո Ազգային անվտանգության ծառայությունում գրանցվել են Ադրբեջանի ու Թուրքիայի քաղաքացիների կողմից Արցախի քաղաքացիներին ուղղված հեռախոսազանգերի դեպքեր։ Եվս մեկ անգամ կոչ ենք անում զերծ մնալ նմանատիպ կասկածելի հեռախոսազանգերին պատասխանելուց և անմիջապես դիմել Արցախի ԱԱԾ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Միաժամանակ, Արցախի ԱԱԾ–ն հորդորում է զերծ մնալ ապազգային գործելաոճից, չշահարկել ու բաց հարթակներում քննարկման առարկա չդարձնել այդօրինակ լուրերը, որոնց նպատակը Արցախի բնակչության մեջ վախի ու ապագայի հանդեպ անորոշ մթնոլորտի ստեղծումն է։

Ինչը ծնեց արցախցիների վրդովմունքը. քաղաքագետը` Ստեփանակերտի բողոքի ակցիաների մասին