Տղամարդուն հայտնաբերել են կախված վիճակում՝ ձեռքերը մարմնի հետևի մասում կապված

Մարմինը հայտնաբերվել է Նորապատ գյուղից դեպի Հայկավան գյուղ տանող ճանապարհի աջակողմյան հատվածում տեղադրված վագոն-տնակում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի - Sputnik. 2021թ. հունիսի 27-ին` ժամը 10.55-ին, ՀՀ ոստիկանությունում Արմավիրի մարզի բնակչուհին հաղորդում է ներկայացրել այն մասին, որ իր ամուսինը՝ ծնված 1987թ., Արմավիրի մարզի Նորապատ գյուղից դեպի Հայկավան գյուղ տանող ճանապարհի աջակողմյան հատվածում տեղադրված իրենց վագոն-տնակում կախվելու եղանակով ինքնասպան է եղել: Այս մասին հայտնում են Հայաստանի քննչական կոմիտեից։

Էջմիածնում ոստիկանության սերժանտ է ինքնասպանություն գործել

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է տղամարդու դիակը՝ վագոն տնակի առաստաղից ավտոմեքենաների քարշակման համար նախատեսված պարանով կախված՝ ձեռքերը մարմնի հետևի մասում նույն պարանով կապված վիճակում: Դիակի զննությամբ արտաքին վնասվածքներ չեն հայտնաբերվել:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:

Կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Զինծառայողին հայտնաբերել են իրենց ավտոտնակում՝ կախված վիճակում. ՔԿ-ն մանրամասնում է