Երևան-Գյումրի ուղևորատար էլեկտրագնացքը բախվել է ավտոմեքենային

Բախման հետևանքով ուշացել է 3 մարդատար գնացք: Վնասված են գծանցումի սարքավորումները, շարժակազմը, ճանապարհային նշանները:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի - Sputnik. Երևան-Գյումրի ավտոճանապարհի 36-րդ կմ-ին՝ Արմավիրի Զարթոնք գյուղի մոտակայքում, այսօր` հունիսի 27-ին, ժամը 08:40-ին բախվել են Երևան-Գյումրի ուղևորատար էլեկտրագնացքը և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան: Տեղեկությունը հայտնում են ՀԿԵ մամուլի ծառայությունից և հավելում, որ գնացքում եղել է մոտ 100 ուղևոր։

Երևան-Գյումրի ուղևորատար էլեկտրագնացքը բախվել է ավտոմեքենային

«Հարկ է նշել, որ երկաթուղային գծանցումը, որտեղ տեղի է ունեցել բախումը, հագեցած է ազդանշանային համակարգով` նախազգուշական լուսային և ձայնային ազդանշաններով, առնվազն 300 մետր հեռավորությունից հստակ տեսանելի ճանապարհային նշաններով»,–ասված է հաղորդագրության մեջ:

Երևան-Սևան ճանա­պարհին ավտոմեքենան ընկել մոտակա ձորը և բռնկվել. տեսանյութ

Տեղեկացվում է, որ բախման հետևանքով ուշացել է 3 մարդատար գնացք: Վնասված են գծանցումի սարքավորումները, շարժակազմը, ճանապարհային նշանները:

2021-ի անցած ժամանակահատվածում երկաթուղում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը կրկնապատկվել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ` կազմելով 9:

Երկաթուղին ևս մեկ անգամ վարորդներին հորդորում է հատկապես զգույշ և զգոն լինել գծանցներ հատելիս, ընթացքը շարունակել միայն համոզվելով, որ գծանցն ազատ է և գնացքը չի մոտենում: Հնարավոր վտանգի դեպքում գնացքը չի կարող անհապաղ կանգ առնել՝ արգելակման ուղին կարող է 500 մետրից մինչև 1 կմ կազմել:

Ճանապարհորդիր USB–ով. Ռուսաստանից Հայաստան նոր երկաթուղային վագոններ են բերվել