Ուժեղ քամին Երևանում ու մարզերում ծառեր է տապալել

ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ահազանգեր է ստացել Երևանի տարբեր հատվածներից ու Լոռու մարզից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի - Sputnik. Արտակարգ իրավիճակների նախարարությունն ամփոփել է հունիսի 26-ի երեկոյան  Հայաստանում գրանցված ուժեղ քամու հասցրած վնասները։

Ինչպես հայտնում են նախարարությունից, ժամը 20։17-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կարախանյան փողոցում քամու հետևանքով ծառն ընկել է ավտոտնակի վրա։

Պայթյուն` Արմավիրի մարզում. մեկ մարդ մահացել է

Դեպքի վայր է մեկնած փրկարարական խումբը ծառը հեռացրել է ավտոտնակի վրայից։

21։07-ին ահազանգ է ստացվել նաև Երևանի Մոլդովական փողոցից, որտեղ ծառը շրջվել և փակել է ճանապարհի երթևեկելի հատվածը։

Փրկարարները ծառը դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահմանազատել տարածքը։

Ժամը 02։35-ին էլ ահազանգ է ստացվել Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն։ Պրիվոլնոյե-Սվերդլով ավտոճանապարհի 1-ին կմ-ին ծառն ընկել և փակել է ճանապարհը:

Դեպքի վայր է մեկնած փրկարարները ծառը մասնատել և հեռացրել են ավտոճանապարհից։

Ջերմաստիճանը շուտով կնվազի 5-6 աստիճանով. եղանակի տեսություն