Սյունիքում ադրբեջանցի զինվորներն իջել են դիրքերից և արգելել գյուղացիների խոտհավաքը

Համայնքապետարանից հայտնում են, թե ինչպես է Տեղ համայնքի բնակիչներին հաջողվել է «Անդրուն քարեր» դաշտամասից կազմակերպել խոտհունձն ու բերքի տեղափոխումը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. Սյունիքի մարզի Տեղ համայնքի համայնքապետարանը տեղեկացնում է, որ թշնամու զինվորները իջել են դիրքերից և արգելել գյուղացիներին խոտհավաք իրականացնել:

Համայնքապետարանի Facebook-յան էջում հրապարակված տեղեկատվության համաձայն` Տեղ համայնքի վարչական տարածքում, Տեղ–Արավուս-Խնածախ բնակավայրերի վարչական տարածքների հատման կետում գտնվող «Անդրուն քարեր» կոչվող դաշտամասից մի փոքր վերև թշնամին դիտակետեր է տեղակայել:

«Ադրբեջանցիները դոմիկներ են դրել». Տեղ գյուղի մոտ թշնամին ավարտել է ինժեներական գործերը

Տեղ գյուղի բնակիչները երեկ՝ հունիսի 26-ին, գնացել են նշված տարածք՝ հավաքելու հնձած խոտը, սակայն թշնամու զինվորները իջել են դիրքերից և արգելել խոտհավաքը։

Առավոտյան Տեղ համայնքի ղեկավարին են դիմել մի խումբ բնակիչներ, ներկայացրել իրավիճակը և տեղեկացրել, որ տեխնիկան չի կարողանում մտնել տարածք։ Ներսես Շադունցը, Առաջին բանակային կորպուսի հրամանատարական կազմի, Արավուսի վարչական ղեկավարի և փորձառու կամավորականների հետ կարճ ժամանակահատվածում գնացել են դաշտամաս, կանգնել մեր բնագծի երկայնքով և կազմակերպել բերքահավաքը։

«Դաշտից բերքն ամբողջությամբ հանելուց հետո է միայն մեր ղեկավարությունը հեռացել տարածքից»,- հայտնում են Տեղ համայնքից։

Այս կերպ, Տեղ համայնքի բնակիչներին հաջողվել է «Անդրուն քարեր» դաշտամասից կազմակերպվեց խոտհունձն ու բերքի տեղափոխումը: